Արշակ Սրբազանի կալանքի որոշումը կայացրած դատավոր Մասիս Մելքոնյանի «ձեռքբերումները»․ News.am
Իրավունք
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի երկամսյա կալանքի որոշումը կայացրած դատավոր Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես քաղաքական աղմկահարույց գործերով կալանքի որոշումեր կայացնող դատավոր», գրում է News.am–ը՝ նշելով․
Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի «մասնագիտական խղճին» քաղաքական ենթատեքստով բազմաթիվ կալանվորումներ կան։
Նրա որոշումներով են ժամանակին կալանավորվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանը նախկինում եղել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Ընդ որում, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան