Ձերբակալությունների շքերթ՝ Գյումրիում․ Վարդան Ղուկասյանի փեսան և Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը աշխատավայրից բերման են ենթարկվել
Զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են: Այս մասին Euromedia24-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներն են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։
Վերջիններս բերման են ենթարկվել հենց աշխատավայրից և ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կատարում էր առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։
Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ