Գյումրու փոխքաղաքապետն ազատ է արձակվել
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։
Euromedia24-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտնեց, որ փոխքաղաքապետ Առաքելյանին արդեն ազատ են արձակել։
Ինչպես ավելի վաղ Euromedia24-ին Քննչական կոմիտեից հայտնել էին՝ զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալվածներն են Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը և Կոմունալի բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կատարում է առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան