Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Սուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները 

«Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են թմրամիջոց»․ ՔԿ-ն` Արշակ Սրբազանի գործով քննության մասին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ, ի թիվս այլնի, հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

«Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՊՆ գույքի և Երևան քաղաքի Իսակովի պողոտային ու «Եռաբլուր» պանթեոնին կից հողատարածքների ապօրինի օտարման, Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա տեղակալների, որդու և վերջինիս ընկերոջ օժանդակությամբ փողերի լվացում կատարելու դեպքերը և այլն):

Այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության  գլխավոր վարչությունում վեր է հանվել և ուսումնասիրվել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը` անհայտ անձի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ:

Ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով. Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը Վայբեր հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Հանցավոր գործողությունները կատարելուց հետո, Ս.Խ.-ի հրահանգով, Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն  իրականացնող դատախազին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը հսկող դատախազի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացվել Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Դեկտեմբերի 4-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով  ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված