«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում 

«Կասկադ» նոր համալիրը կպահպանի հուշարձանի ոճային տրամաբանությունը. Ժան-Միշել Վիլմոտ

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 21-րդ նիստում քննարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կասկադ» համալիրի (հանրապետական նշանակության հուշարձան) վերակառուցման էսքիզային առաջարկը:

Թամանյան փողոց 10/1 հասցեի հողամասում՝ համալիրի Ա1 գոտում նախատեսվող «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի էսքիզային առաջարկով նախատեսվում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ճարտարապետ, ծրագրի նախագահ Ռալֆ Լևեդեգը, Willmotte and Associes ճարտարապետական ընկերության նախագահ, էսքիզային առաջարկի հեղինակ, ֆրանսիացի անվանի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը:

««Կասկադ» համալիրն առանձնահատուկ նշանակություն ունի Երևանի յուրաքանչյուր բնակչի համար: Այս ծրագիրը հատկապես կարևոր է ստեղծած հնարավորություններով. լիահույս եմ՝ դրա իրականացումն էապես կփոխի մեր քաղաքի մշակութային դիմագիծը՝ տարիքային տարբեր խմբերի համար ձևավորելով ժամանակակից կրթական և մշակութային նոր միջավայր»,-  ողջունելով քննարկման մասնակիցներին` ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև շեշտել է` նորարարությանը զուգահեռ կարևոր են «Կասկադ» համալիրի պատմական շերտերի նշանակությունն ու ավանդույթների պահպանումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով գործընթացի նախապատմությունը, նշել է՝ տարբեր էսքիզային առաջարկների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել: Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակով հանրային քվեարկություն է իրականացվել ներկայացված առաջարկների շուրջ. հաղթել է քննարկվող «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:

«Ըստ նախագծի՝ տարածքի կենտրոնական հատվածում կառուցվելու են 1000-տեղանոց համերգասրահ, թանգարանային հատված, արվեստանոցներ, հանրային տարբեր տարածքներ՝ ժամանցի և հանգստի գոտիներ»,- հայտնել է Տիգրան Ավինյանը:

Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած լավագույն կառույցներից մեկի՝ «Կասկադ» համալիրի վերակառուցման  էսքիզային առաջարկը ներկայացրել է  ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը, որը քննարկվող էսքիզի հեղինակն է:

«Մեծ պատիվ է այս նախագիծը ներկայացնելը: Հաշվի առնելով հուշարձանի պատմական արժեքը՝ ճարտարապետորեն շատ զգուշորեն ենք մոտեցել աշխատանքին՝ չխաթարելով ի սկզբանե մտածված լուծումները, որոնք նախատեսվել էին հեղինակի կողմից: Այդպիսով, նոր համալիրը պահպանում է հուշարձանի ոճային տրամաբանությունը»,- ասել է ճարտարապետը՝ ընդգծելով, որ նախատեսվում է տարածքի կանաչապատում:

Նա ներկայացրել է  էսքիզային նախագծով առաջարկվող աշխատանքները, ճարտարապետական լուծումները, իրականացվող փոփոխությունները, մասնագիտական մոտեցումները և այլն:

Նիստի շրջանակում գիտամեթոդական խորհրդի անդամները հարցեր են ուղղել հեղինակ ճարտարապետին, ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները: Մասնագետները ընդգծել են հուշարձանների պաշտպանության օրենսդրական դաշտի պահանջների պահպանման կարևորությունը, աշխատանքներն իրականացնելիս հուշարձանի բացառիկությունը հաշվի առնելու, ծավալատարածական լուծումներին հարազատ մնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախընթաց նախագծերի ուսումնասիրությունը և հեղինակների ընդգրկվածությունը գործընթացին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան
Ամենադիտված