Կրասնոդարի և Հս․ Կովկասի Հայոց թեմը դատապարտում է իշխանությունների՝ ՀԱԵ ներքին հարցերին ապօրինի միջամտությունները
Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում այսօր ընդունվել է հայտարարություն․
Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:
Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, Պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան