Եվրոպայում բողոքում են, որ Թրամփը նվաստացրել է իրենց. Le Monde
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ֆրանսիական Le Monde թերթի, փաստացի նվաստացրել է եվրոպացի առաջնորդներին՝ նրանց հեռացնելով Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացից։
«Կիևի դաշնակիցները, որոնց ճակատագիրը ռուսական սպառնալիքի պատճառով` կապված է Ուկրաինայի հետ, դիտավորյալ բացառվել, անտեսվել և նվաստացվել են ԱՄՆ-ի կողմից», - հաղորդել է թերթը։
The Washington Post-ը նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները հաճախ անտեղյակ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինայում խաղաղության գործընթացի մանրամասներից՝ հիմնվելով նորությունների և արտահոսքերի վրա։
Ինչպես հաղորդել է WP-ն, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի՝ Մոսկվա այցից առաջ ՆԱՏՕ-ի մի քանի դիվանագետներ ասել են, որ «համոզված չեն, թե պլանի ինչ տարբերակ է նա ներկայացնում Կրեմլին»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան