«Տարօրինակ դեպքեր» սերիալի աստղը վնասվածք է ստացել նկարահանման հրապարակում
Այլ
Դերասան Նոա Շնապը Instagram-ում հայտնել է, որ վնասվածք է ստացել «Տարօրինակ դեպքեր» (անգլ.՝ Stranger Things) սերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումների ժամանակ։
Ըստ Շնապի՝ իր դեմքի և մարմնի արյան անոթները պայթել են շատ գոռալու պատճառով։
«Նրանք ստիպեցին ինձ գոռալ նկարահանման հրապարակում մոտ երկու ժամ։ Զվարճալի է, որ տեսարանը շոուում հայտնվեց ընդամենը երեք վայրկյան», - ասել է նա։
«Տարօրինակ դեպքեր» սերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 26-ին։ Պրեմիերան սկզբնապես նախատեսված էր 2024 թվականին։ Սակայն նկարահանումները հետաձգվել էին սցենարիստների գործադուլի պատճառով։ Ինչպես խոստովանել են սցենարիստներ Դաֆեր եղբայրները, վերջին եթերաշրջանում եղել են գաղափարներ, որոնք չեն ընդգրկվել երկրորդ եթերաշրջանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան