ԱՄՆ-ին վաղեմի դաշնակիցների կորուստ են կանխատեսել
Վերլուծական
ԱՄՆ-ն կարող է կորցնել Արևելյան Ասիայում հուսալի դաշնակիցներին՝ ի դեմս Ճապոնիայի և Հարավային Կորեայի, Վաշինգտոնում անորոշության պատճառով։ Այս մասին Foreign Affairs-ի համար հոդվածում գրում են Բուսանի ազգային համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Քելլին և Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Փոլ Պոաստը:
Փորձագետների կարծիքով՝ Տոկիոն և Սեուլն այլևս չեն կարող անտեսել ճգնաժամային իրավիճակում ԱՄՆ-ի կողմից իրենց աջակցելուց հրաժարվելու հնարավոր հետևանքները: «Փոխարենը, հաջորդ տասնամյակի ընթացքում, հավանաբար, ԱՄՆ դաշնակիցները կսկսեն նկատելիորեն հեռանալ», - ասվում է հրապարակման մեջ:
Վերլուծաբանները նշել են, որ Ճապոնիան և Հարավային Կորեան արդեն դաշինքների այլընտրանքային կառույցներ են ստեղծում, դիտարկում են միջուկային զենք ստանալու հնարավորությունը և նույնիսկ միջնորդ են հանդես գալիս «տարածաշրջանային հակառակորդների հետ անջատողական խաղաղ համաձայնագրերում՝ նրանց հետ առճակատման մեջ մտնելու փոխարեն»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան