ԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ-ի պատճառով․ CNN
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունը մտահոգված է, որ ԱՄՆ-ի մոտեցման փոփոխությունը կազդի Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա: Այս մասին հայտնում է CNN News-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն «ղեկավարում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները հենց այն պահին, երբ Եվրոպայի նկատմամբ նրա դիրքորոշումը կոշտանում է»: ԵՄ-ում մտավախություն ունեն, որ այդ փոփոխությունը կարող է ազդել բանակցությունների վրա կրիտիկական պահին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս նրբերանգը կքննարկվի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպման ժամանակ:
«Եվրոպական առաջնորդները կգնահատեն իրավիճակն ու ընթացիկ բանակցությունները ամերիկյան միջնորդության շրջանակներում», - Մակրոնի խոսքը մեջբերում է CNN-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան