Զելենսկին ցանկանում էր մեկ հարցի պատասխան ստանալ. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պնդում է արևմտյան երկրների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագրի վրա։ Նրա խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։
«Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը կրկին պատերազմ սկսի, ի՞նչ կանեն մեր գործընկերները Արևմուտքում», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ The Independent-ը հայտնել էր, որ Զելենսկին դեկտեմբերի 8-ին Լոնդոն կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Հրապարակումը պարզաբանել է, որ կողմերը մտադիր են քննարկել խաղաղ կարգավորումը, ինչպես նաև Վաշինգտոնի և Կիևի միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան