Արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, արծաթափայլ եղևնիներ գողանալու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի 22-ամյա, 41-ամյա և 52-ամյա երեք բնակչի՝ վերջինիս վարած «DODGE» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 5-ին Հրազդան մտնող ճանապարհից գողացել էին համայնքային սեփականություն հանդիսացող 10 արծաթափայլ եղևնի և տեղափոխել 52-ամյա տղամարդու՝ Վաղարշապատում գտնվող հողամաս, ինչից հետո վերադարձել էին նույն տարածք և տեղահան արել ևս 4 արծաթափայլ եղևնի, սակայն տեղափոխել չէին հասցրել. հայտնաբերվել էին Ոստիկանության ծառայողների կողմից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու հողամասում և մեքենայում հայտնաբերվել են գողացված արծաթափայլ եղևնիները:
Էջմիածին քաղաքի երեք բնակիչները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան