Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

Մինչև 4 մլն դրամ․ Ինչ մրցանակ են ստացել հաղթող աշակերտներն ու իրենց ուսուցիչները

Սպորտ

ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը և ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025» մարզական ծրագրին ակտիվ ներգրավվածության, կազմակերպչական արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Նա ընդգծել է, որ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու մարզական մշակույթի զարգացումը համընդհանուր առաջնահերթություն են։

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով. մասնակցել է շուրջ 23360 աշակերտ: Սպարտակիադային 1-3-րդ տեղեր գրաված մարզերը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույքով, իսկ 4-11-րդ տեղեր գրաված մարզերը՝ շնորհակալագրերով և մարզագույքով:

Սպարտակիադայում առաջին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքը (830 միավոր, 450 հազար դրամի մարզագույք), երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը (610 միավոր, 350 հազար դրամի մարզագույք), լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզը (610 միավոր, 250 հազար դրամի մարզագույք):

Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են նաև 4-11-րդ տեղեր զբաղեցրած ՀՀ մարզերը՝ սպարտակիդային լավագույնս մասնակցելու համար:

Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել նաև մարզաձևերի ֆեդերացիաների աջակցությունը, որոնք զգալի ներդրում են ունեցել մրցումների կայացման գործում։ Սպարտակիադայի ծրագրում ներգրավված են եղել բասկետբոլի, վոլեյբոլի, աթլետիկայի, բազկամարտի, հրաձգության, շախմատի և սեղանի թենիսի ֆեդերացիաները։

Հաջորդիվ կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մրցաշարի համայնքային փուլին երկու տարիքային խմբում 4850 աշակերտ է մասնակցել: Յուրաքանչյուր համայնքից և Երևան քաղաքի վարչական շրջաններից հաջորդ փուլ են անցնել առաջին տեղեր գրաված թիմերը: Եզրափակիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 20-25-ը Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև կանոնակարգին առնչվող հարցեր:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է երկու տարիքային խմբերի դպրոցականների միջև՝

• 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ),

• 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր զբաղեցրած յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի մեկ ուսուցիչը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Մրցաշարի հաղթող դպրոցները պարգևատրվում են՝

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 2,5 մլն ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 1,5 մլն ՀՀ դրամ

Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ

3-րդ տեղ 300 հազար ՀՀ դրամ

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (9 աշակերտ) 150-հազարական ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ (9 աշակերտ) 100-հազարական ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ (9 աշակերտ) 75-հազարական ՀՀ դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված