Թրամփը պահանջում է կոնգրեսուհի Մարջորի Թեյլոր Գրինի ներողությունը՝ մեղադրելով նրան դավաճանության մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ արտահայտություններով դիմել է կոնգրեսուհի Մարջորի Թեյլոր Գրինին՝ պահանջելով, որ նա ներողություն խնդրի «դավաճանության» համար։ Truth Social հարթակում հրապարակելով իր մեկնաբանությունը՝ Թրամփը հայտարարել է, որ Գրինի «դավաճանական պահվածքը» պայմանավորված է անձնական վիրավորվածությամբ։
Թրամփը վիրավորական բառախաղով նշել է, որ Գրինը «պտտվել է դեպի Բրաուն», ակնարկելով նրա ազգանվան բառացի թարգմանության (Green — «կանաչ», Brown — «շականակագույն») հիման վրա արված իր գրառումը։ Նա նաև անվանել է նրան «ցածր IQ ունեցող դավաճան»՝ ընդգծելով, որ իբր Գրինը քաղաքականապես «շեղվել է ձախ» և դրա համար կորցրել աջակացությունը։
Ավելի վաղ Թրամփը հրապարակավ պնդել էր, որ Գրինը «դավաճանել է երկիրը», ընդգծելով, որ հանրության վերաբերմունքը նրա նկատմամբ, ըստ իրեն, փոխվել է դեպի բացասական։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան