ԱՄՆ-ն հրաժարվել է դուրս բերել իր զորքերը եվրոպական երկրից
ԱՄՆ
Միացյալ Նահանգները վստահեցրել է Լեհաստանին, որ իր ռազմական զորակազմը Լեհաստանի տարածքից դուրս բերելու մտադրություն չունի։ Այս մասին TVP Info-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարցին Բոսացկին։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է ինչպես կառավարությանը, այնպես էլ Լեհաստանի նախագահի գրասենյակին։
Դիվանագետը նշել է, որ Լեհաստանն այժմ ցանկանում է վստահ լինել, որ եվրոպացի և ամերիկացի առաջնորդների միջև տեսակետների հնարավոր տարաձայնությունները չեն ազդի եվրոպական մայրցամաքի անվտանգության վրա։
Սեպտեմբերին Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է Լեհաստանի` իր տարածքում ավելի մեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայելու պատրաստակամության մասին։
Լեհաստանում ԱՄՆ ներկայիս ռազմական զորակազմը գնահատվում է մոտ 10 000 անձնակազմ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել