Կայա Կալլասը սպառնացել է Չինաստանին «ճնշման լծակներով»
Աշխարհ
Եվրամիությունը միջազգային ասպարեզում ունի «նշանակալի» տնտեսական ազդեցություն, ինչը նրան «լծակներ» է տալիս Չինաստանի նկատմամբ։ Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն աշխարհում ունի զգալի տնտեսական ազդեցություն։ Մենք Չինաստանի նկատմամբ ավելի շատ լծակներ ունենք, քան սովորաբար կարծում ենք», - ասել է նա։
Այս ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է եվրոպական տնտեսությունում չինական ուղղակի ներդրումների ավելացման համար պայմաններ ստեղծելու գաղափարը, որոնք կարող են նոր արդյունաբերություններ և աշխատատեղեր ստեղծել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ