Հունգարիան կշարունակի դեմ լինել հակառուսական պատժամիջոցներին. Սիյարտո
Աշխարհ
Հունգարիայի իշխանությունները կշարունակեն դեմ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն, գրում է ՏԱՍՍ-ը։
Սիյարտոյի խոսքով՝ Հունգարիան մի քանի տարի է, ինչ դեմ է հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ազդում են Հունգարիայի ազգային շահերի և երկրի տնտեսական զարգացման վրա։ Դիվանագետը ընդգծել է, որ իշխանությունները մտադիր են շարունակել այս քաղաքականությունը։
«Եթե մենք ստանանք նմանատիպ պատժամիջոցներ կիրառելու հետագա առաջարկություններ, մենք կշարունակենք դեմ լինել դրանց», - նշել է Սիյարտոն։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»