Պեսկովը մեկ բառով արձագանքել է Թրամփի հարցազրույցին՝ հայտարարելով, թե դեռ չի հասցրել ծանոթանալ
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լայնածավալ հարցազրույցին, որը հրապարակվել է Politico ամսագրում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պեսկովին ուղղված հարցին, թե արդյոք կարդացել է հրապարակումը, նա պատասխանել է միայն մեկ բառով․ «Ոչ»։
Թրամփի հարցազրույցը վերաբերում էր Ուկրաինայի ճգնաժամին, Եվրոպայի հետ գաղափարական տարաձայնություններին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաև իրավիճակին Վենեսուելայում։ Հարցազրույցում ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ Մոսկվան այսօր ունի առավել ուժեղ բանակցային դիրք, քան Կիևը, և կոչ էր արել Ուկրաինայում հնարավորինս արագ անցկացնել ընտրություններ։
Բացի այդ, Թրամփը խորհուրդ էր տվել Վլադիմիր Զելենսկուն «վերցնել իրեն ձեռքերով» և վերականգնել երկրի կառավարման նկատմամբ վերահսկողությունը՝ ընդգծելով, որ ներկայիս ճգնաժամը պահանջում է ավելի համախմբված ղեկավարում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ