Չեբոքսարի վրա Ուկրաինայի հարվածից տուժածներից յոթը հոսպիտալացվել են
Քաղաքական
Չուվաշիայի առողջապահության նախարար Լարիսա Տարասովան հայտնել է, որ Չեբոքսարի քաղաքի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ իրականացրած հարձակման հետևանքով տուժած յոթ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ նրա՝ ընդհանուր տուժածների թիվը հասել է 14-ի, որոնցից յոթը տարբեր ծանրության վնասվածքներով բուժօգնություն են ստանում բժշկական կենտրոններում, իսկ ևս յոթը, այդ թվում՝ մեկ երեխա, բուժվում են ամբուլատոր պայմաններում։
Նախարարի խոսքով՝ բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, ներառյալ հոգեբանական աջակցություն՝ հետցնցումային վիճակը նվազեցնելու համար։ Տարասովան ընդգծել է, որ բուժհաստատություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ լիարժեք վերահսկելով տուժածների վիճակը։
Ուկրաինայի զինուժի անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Չեբոքսարիին դեկտեմբերի 9-ի առավոտյան։ Քաղաքացիները հաղորդել էին առնվազն յոթ պայթյունի մասին, իսկ դության բեկորները վնասել էին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկը։ Պայթյունի պահը հայտնվել է տեսագրությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ