Ճապոնիան հերքել է հաղորդումները Ռուսաստանի ակտիվների էքսպրոպրիացիայից հրաժարվելու մասին
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի իշխանությունները հերքել են պնդումները, թե Տոկիոն մերժել է Եվրամիության առաջարկը՝ էքսպրոպրիացիայի ենթարկել իր տարածքում սառեցված ռուսական ակտիվները։ Ինչպես փոխանցում է Kyodo-ն, երկրի ֆինանսների նախարարությունը լիովին հերքել է նման տեղեկությունների ճշգրտությունը՝ դրանք որակելով իրականությանը չհամապատասխանող։
Նախորդ օրերին Politico-ն հրապարակել էր, թե իբր ճապոնացի դիվանագետների տեղեկություններով ֆինանսների նախարար Կատայաման հայտարարել է, որ Տոկիոն չի կարող օգտագործել մոտ 30 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվներ՝ Ուկրաինային վարկ տրամադրելու համար՝ իրավական խոչընդոտների պատճառով։ Սակայն Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Ճապոնիայի կառավարական քարտուղար Մինորու Կիհարան հայտարարել էր, որ Տոկիոն նոր հակառուսական պատժամիջոցների հարցում առաջնորդվելու է բացառապես իր ազգային շահերով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ