Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են Renault և MAN բեռնատարներն ու Volkswagen Vento-ն․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12-50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Renault» մակնիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Բադրի Գ․-ի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարները և Երևանի բնակիչ 45-ամյա Նորայր Ն․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ