Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA
Սպորտ
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկարատեւ դադարից հետո վերադառնում է խառը մենամարտեր։ Այս մասին նակին ըմբիշը հայտարարել է սոցիալական էջերում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամը 2026 թ. հունվարի 31-ին խառը մենամարտերում (MMA) կանցկացնի իր 8-րդ մենամարտը։
«Հետհաշվարկը սկսված է։ Հունվարի 31–ին կվերադառնամ օկտագոն UpNextFighting–ի հետ։ Հերթական մենամարտ, նոր փուլ»,– գրել է Միհրան Հարությունյանը։
MMA մարտիկը ներկայացնում է ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերությունը։
Հարությունյանը օկտագոնից բացակայում է շուրջ 2 տարի։ Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2023 թ. օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում, որտեղ օլիմպիական փոխչեմպիոնը ժամանակից շուտ առաջին ռաունդում հաղթել է ԱՄՆ ներկայացնող «Տարզան» մականունով 40-ամյա Դավիդ Դուգլասը։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»