Անկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունը Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա ԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Հնարավոր չէ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում․ Փաշինյանի ուղերձը Բիշքեկից Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է վերադառնա ստանձնած պարտավորություններին՝ պատերազմը ավարտելու համար Փաշինյան․ «Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում» Պուտինն ու Իրանի նախագահը հանդիպել են Բիշքեկում Հարալդ V-ի հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ․ Փաշինյան 

Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Հռչակագրում, մասնավորապես, նշված է.

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։

Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները: Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական Միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի և նախաձեռնությունների կարևորությունը:

Կողմերը կիսում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։ Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝

1. Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում` չսահմանափակվելով, սակայն, դրանցով.

ա. Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն. նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։

բ. Տնտեսական և առևտրային համագործակցություն. երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, համագործակցություն կենսաբազմազանության ոլորտում, այդ թվում՝ Երևանում անցկացվելիք «COP17»-ի համատեքստում, էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ոլորտներում։

գ. Զարգացում և կարողությունների ամրապնդում. շարունակական համագործակցություն՝ ի թիվս այլնի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի և վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենսաբազմազանությունը և բնության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը և մունիցիպալ զարգացումը, արդարադատությունը և սահմանադրական բարեփոխումները, օրենքի գերակայության խթանումը, համատեղ նախագծեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը:

դ. Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. ակադեմիական գործընկերություններ և հետազոտական համագործակցություն, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր, որոնք խթանում են փոխըմբռնումը, այդ թվում՝ երիտասարդության և սպորտի ոլորտում:

ե. Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն. համատեղ հետազոտական նախագծեր, համագործակցություն թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում։

զ. Անվտանգություն և պաշտպանություն. երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ներառյալ միջուկային անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցություն անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում, տեղեկության և լավագույն փորձի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

2. Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կողմերը կարող են սահմանել և փոխադարձաբար որոշել համագործակցության լրացուցիչ ոլորտներ: Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի՝ երկու Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել այս համատեղ Հռչակագրով նախատեսվող համագործակցությունը: Այն պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունըՄոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունԱյսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերովԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածելՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանըՀնարավոր չէ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում․ Փաշինյանի ուղերձը ԲիշքեկիցԱրաղչի․ ԱՄՆ-ը պետք է վերադառնա ստանձնած պարտավորություններին՝ պատերազմը ավարտելու համարԹրամփի՝ Ռուսաստանին G20-ում լիարժեք մասնակցության վերադարձնելու որոշումը դժգոհություն է առաջացրել ԵվրոպայումԳերմանական ռազմարդյունաբերական ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը «պատերազմի մեջ են»»Փաշինյան․ «Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում»Պուտինն ու Իրանի նախագահը հանդիպել են ԲիշքեկումՀարալդ V-ի հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ․ ՓաշինյանՀայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ) Գիտնականները նշել են տղամարդկանց պտղաբերությունը նվազեցնող գործոններըՌուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-Ֆրանսիա կապերըԿիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը կասկածի տակ է․ դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն ԶուրաբյանԵկեղեցու մոտ բահով հարձակում․ հարձակվողը սպանվել է, բժիշկ է վիրավորվելՍուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆԳանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքներըՍտեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցովՀայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ ՓաշինյանԳագիկ Խաչատրյանի դեմ նոր մեղադրանքներ․ Դատախազությունը բացահայտել է միլիոնների գործարքների մանրամասները Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու ճանապարհին է․ ՓաշինյանՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԳագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողություններըՊուտին․ «Ռուսաստանը բաց է ազնիվ և փոխշահավետ համագործակցության համար»Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարանԳազատար է վնասվել․ Կենտրոնի մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել էՌուսաստանը սրում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա․ Կայա ԿալասԿորեայի ձորում փտած էլեկտրասյուները տապալվել են ուժեղ քամուց․ բնակիչները 30 տարի ահազանգել են վտանգի մասինՊուտին․ «ՄԱԿ-ը պետք է պահպանի իր դերը՝ որպես շահերի ներդաշնակեցման հիմնական մեխանիզմ»ԱՄՆ-ը G20 է հրավիրել Ռուսաստանին․ եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են լուսանկարվել ռուսական պատվիրակության հետՊուտինն ու Ալիևը Բիշքեկում կարճ զրույց են ունեցելՉոր ծառերը անսասան են, կանաչները՝ դատապարտված. Քրիստինա ՎարդանյանՓաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը Բիշքեկում քննարկել են երկկողմ կապերի խորացումըՎանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվիԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում30 տարվա գաղտնիքից հետո․ Թուփաք Շաքուրի սպանության կազմակերպիչը մեղավոր է ճանաչվելԶախարովա․ «Երիտասարդությունը պետք է ամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները»Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշումԴավիթ Տոնոյան․ «Դեմ եմ այս մակարդակի և այս ծավալի կալանավորումներին»ՇՀԿ երկրները կողմ են ռազմական համագործակցության ամրապնդմանըԻ գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների
Ամենադիտված