Գերմանիայի կանցլերը կայցելի Հայաստան
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Գերմանիայի կանցլերը տեղեկացրել է, որ 2026թ․ մայիսի 4-ին կայցելի Հայաստան՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Կանցլերը նաև շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հարցում:
Մերցն ընդգծել է, որ գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և հիշեցրել, որ այսօր ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանը միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը:


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»