Ծառուկյանը զիջել է դիրքերը․ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը
Սպորտ
UFC 323 մրցաշարի ավարտից հետո կազմակերպությունը թարմացրել է անկախ քաշային կարգերի վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղի են ունեցել էական փոփոխություններ։
Աղյուսակի առաջատարի դիրքը շարունակում է պահպանել Իսլամ Մախաչևը, իսկ երկրորդ հորիզոնականում Իլիա Թոփուրիան է։ Լավագույն եռյակ է բարձրացել Խամզատ Չիմաևը։
Վարկանիշային անկում է գրանցել Մերաբ Դվալիշվիլին։ Պետր Յանի հետ ռևանշ մենամարտում կրած պարտությունից հետո վրացի մարզիկը նահանջել է և այժմ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նահանջել է երկու աստիճանով և այժմ գտնվում է 15-րդ տեղում։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»