Բուլղարիայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոստանյանին
Քաղաքական
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացմանը՝ այս համատեքստում առանձնանշելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»