Մալիշկա գյուղում մեքենա է այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20։05-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել է ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»