Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ 

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակել է Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված հռչակագիրը

Քաղաքական

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպման արդյունքներով ստորագրված Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի տեքստը։

Հռչակագրում նշված է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։

Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները:

Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական Միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի և նախաձեռնությունների կարևորությունը:

Կողմերը կիսում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։

Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝

1. Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում` չսահմանափակվելով, սակայն, դրանցով.

ա. Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն. նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։

բ. Տնտեսական և առևտրային համագործակցություն. երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, համագործակցություն կենսաբազմազանության ոլորտում, այդ թվում՝ Երևանում անցկացվելիք «COP17»-ի համատեքստում, էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ոլորտներում։

գ. Զարգացում և կարողությունների ամրապնդում. շարունակական համագործակցություն՝ ի թիվս այլնի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի և վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենսաբազմազանությունը և բնության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը և մունիցիպալ զարգացումը, արդարադատությունը և սահմանադրական բարեփոխումները, օրենքի գերակայության խթանումը, համատեղ նախագծեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը:

դ. Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. ակադեմիական գործընկերություններ և հետազոտական համագործակցություն, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր, որոնք խթանում են փոխըմբռնումը, այդ թվում՝ երիտասարդության և սպորտի ոլորտում:

ե. Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն. համատեղ հետազոտական նախագծեր, համագործակցություն թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում։

զ. Անվտանգություն և պաշտպանություն. երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ներառյալ միջուկային անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցություն անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում, տեղեկության և լավագույն փորձի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

2. Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կողմերը կարող են սահմանել և փոխադարձաբար որոշել համագործակցության լրացուցիչ ոլորտներ: Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի՝ երկու Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել այս համատեղ Հռչակագրով նախատեսվող համագործակցությունը: Այն պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե
Ամենադիտված