Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպման հնարավորությունը
Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների ընդլայնված ձևաչափով շփումների հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև շփումների հնարավորությանը։
«Մենք մշտապես փորձում ենք բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար, և Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության նկատմամբ։ Չնայած դեռ խոսակցություն չկա՝ բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև։ Կշարունակենք քննարկել նաև այն տրամաբանությունը, որ մենք և մեր պատգամավորներն ընդլայնված ֆորմատով շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա»,-ասաց Սիմոնյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)