Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի մոտակայքում
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու F/A-18 կործանիչներ կեսժամյա թռիչք են իրականացրել Վենեսուելայի ափամերձ ջրերի վրայով, հաղորդում է Associated Press-ը։
Այս թռիչքը ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից լատինաամերիկյան երկրի օդային տարածքին ամենամոտն էր։
ԱՄՆ ռազմական նախարարությունը հայտարարել է, որ կարճ թռիչքը «ռեժիմային վարժանք» էր և նպատակ ուներ ցուցադրել ինքնաթիռի մարտական կարողությունները։
Սակայն գործակալության աղբյուրը չի մանրամասնել, թե արդյոք կործանիչները զինված են եղել՝ ընդգծելով, որ գործողությունը տեղի է ունեցել բացառապես միջազգային ջրերի վրայով։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը