ԵՄ-ն կարող է օրենք ընդունել ռուսական ակտիվները մշտապես սառեցնելու մասին
Աշխարհ
Եվրամիությունը մտադիր է մշտապես սառեցնել մինչև 210 միլիարդ եվրոյի չափով սառեցված ռուսական ակտիվներ ԵՄ անդամ պետություններում՝ Հունգարիայի կողմից հնարավոր վետոն շրջանցելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այդ նպատակով այն նախատեսում է արագացնել օրենքի ընդունումը, որը կտրամադրի արտակարգ լիազորություններ՝ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ ազգային վետոն չեղարկելու համար։
Եվրահանձնաժողովը ցանկանում է սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել Ուկրաինային մոտ 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար՝ առաջիկա երկու տարիների ընթացքում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru