Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս 

Սա ֆուտբոլ է, և պետք է առաջ նայել, պատրաստվել և փորձել փոխվել ու ապագայում ավելի լավ արդյունքներ գրանցել. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպանը Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում անգլիական «Լիվերպուլից» կրած տնային պարտությունից (0։1) հետո պատասխանել է «Արմենպրեսի» հարցերին։ -Ողջույն Հենրիխ։ Ինչպե՞ս եք։ Ցավալի պարտություն էր, չէ՞…

-Ողջույն։ Տեսնում եք՝ ինչպես եմ զգում (ժպտում է և ցույց տալիս լրագրողների և տեսախցիկների ուղղությամբ): Քանի՞ հարց եք նախատեսել այսօր։ Երկար չեմ կարողանա խոսել։

 

-Խոստանում եմ՝ երկար չեմ պահի այստեղ։ Փորձենք երեք հարցով սահմանափակվել այդ դեպքում։ Այս կարճ երկխոսությունից հետո «Արմենպրես»-ը մի քանի հարց ուղղեց Մխիթարյանին։

 

-Առաջին հարցը «Ինտեր» – «Լիվերպուլ» խաղի հետ է կապված։ Վնասվածքից հետո սա Ձեր առաջին խաղն էր թիմի մեկնարկային կազմում։ Խաղադաշտում անցկացրեցիք 80 և ավելի րոպե։ Ինչպե՞ս եք զգում ֆիզիկապես և հարմարվում խաղի ինտենսիվ ռիթմին։ 

 

-Լավ եմ զգում։ Իհարկե, կարող էի ավելի լավ զգալ։ Ճիշտ է՝ մեկ ամիսն ինձ որոշակի հետ գցեց ֆիզիկապես, բայց փորձեցի անցած երկու խաղերին որոշ րոպեներ զգալ խաղի ռիթմը, խաղալ և կարողանալ ֆիզիկապես ամրապնդվել (նկատի ունի «Վենեցիա»-ի դեմ արտագնա խաղում անցկացրած 2-րդ խաղակեսի 45 րոպեները և «Կոմո»-ի դեմ խաղում անցկացրած 20 րոպեն): Այսօր փորձեցի օգնել թիմին, ինչը հեշտ բան չէր, քանի որ սա շատ բարձր կարգի խաղ էր, և տեմպը նույնպես բարձր էր։ Վնասվածքից հետո մի փոքր դժվար է այսպիսի խաղին միանգամից մասնակցելը։ Անգամ այդ պարագայում փորձեցի ամեն ինչ անել ուժերիս չափով, թիմին օգնել և լավ հանդես գալ։ Ճիշտ է՝ այսօր չպետք է պարտվեինք։ Չգիտեմ, թե որտեղից մրցավարը վերցրեց ու նշանակեց 11 մետրանոցը։ Խախտում չկար այդ դրվագում։ Բայց սա ֆուտբոլ է, և պետք է առաջ նայել, պատրաստվել և փորձել փոխվել ու ապագայում ավելի լավ արդյունքներ գրանցել։

 

-Հենրիխ, հաջորդ հարցս Ձեր ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի և դրա շնորհանդեսի հետ է կապված։ Այն հասանելի է միայն իտալերենով։ Ե՞րբ սպասել հայերեն տարբերակին։   -Շուտով հայերենով ևս կհրատարակվի։ Չեմ կարող այսօր կոնկրետ օր և ժամ ասել, բայց մինչև 2026-ի փետրվար լույս կտեսնի նաև հայերեն տարբերակը։ Այն հայերենով հասանելի կլինի կարդացողներին։ Հուսով եմ, որ այն դուր կգա ընթերցողին և ուսանելի գիրք կլինի, որովհետև երիտասարդները կարող են կարդալ և շատ բաներ սովորել այնտեղից։ Սովորել կարող են ոչ այն պատճառով, որ գիրքն իմ մասին է, այլ ուղղակի դրանում ցույց եմ տալիս, թե ինչպիսի դժվարությունների միջով պետք է անցնել, որ կարողանաս հասնել քո երազանքին։ -Այստեղ մեկ ճշգրտում. խնդրում եմ, որ սա չհաշվենք որպես 3-րդ հարց։ Արդյո՞ք հավանական է, որ ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը լինի Ձեր ծննդյան օրը (հունվարի 21-ին): -Ոչ։ Այդպիսի բան չենք պլանավորել։ Նման բան չի լինի։

 

-Վերջին հարցս վերաբերում է Ձեր գործող պայմանագրին «Ինտեր»-ի հետ (ավարտվում էր ընթացիկ մրցաշրջանի վերջում, 2026-ի հունիսին)։ Կհիշե՞ք՝ այս տարեսկզբին խոսել էինք և Դուք նշել էիք, որ որոշակի քանակի խաղեր անցկացնելու դեպքում այն հնարավոր է ավտոմատ կերպով երկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։ Ի՞նչ նորություն ունեք։ 

 

-Այս պահին ոչ մի նորություն չունեմ։ Մինչև ամառ գործող պայմանագիր ունեմ։ Դեռ երկար ժամանակ կա։ Եթե ակումբի ղեկավարությունը զգա, որ ժամանակն է խոսելու պայմանագիրը երկարաձգելու մասին, կխոսենք։ Եթե զգա, որ ընդհանրապես կարիք չկա խոսելու, ուրեմն՝ չկա նոր պայմանագիր։ Այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող ենք անել։

 

-Բայց արդյո՞ք ֆիզիկապես պատրաստ եք ևս մեկ մրցաշրջանի…  -Ֆիզիկապես պատրաստ եմ, իհարկե։ Սա հինգերորդ հարցն էր, չէ՞… (ժպտում է): Շնորհակալ եմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ
Ամենադիտված