ԵՄ-ն ռուսական ակտիվների սառեցման հարցում Հունգարիայի վետոն շրջանցելու միջոց է մտածել
Աշխարհ
ԵՄ երկրները կփորձեն շրջանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից ռուսական ակտիվների անժամկետ սառեցման որոշումը։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Թերթի տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է արագացնել ռուսական ակտիվների ճակատագիրը՝ զրկելով Հունգարիայի վարչապետին դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում դրանց սառեցման վրա վետո դնելու իր իրավունքից։
Այդ նպատակով եվրոպացի պաշտոնյաները նախատեսում են ընդունել օրինագիծ, որը թույլ կտա եվրոպական երկրներին օգտագործել արտակարգ լիազորություններ՝ ռուսական ակտիվները սառեցնելու համար՝ առանց ԵՄ բոլոր երկրների միաձայն համաձայնության։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը