Թրամփի ռազմավարությունը նպատակ ունի ոչնչացնել լիբերալ ժողովրդավարությունը․ քաղաքագետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը նպատակ ունի ոչնչացնել լիբերալ ժողովրդավարությունը, ինչպես այն մեզ հայտնի է։ Այս մասին ասել է Ջորջիայի համալսարանի միջազգային հարաբերությունների Սթենլի Ուեյդ Շելթոնի անվան պրոֆեսոր և «Ահռելի աջը այսօր» գրքի հեղինակ Քաս Մադդեն The Guardian-ի համար հրապարակված հոդվածում։
«Նույն օրը, երբ Դոնալդ Թրամփը ստացավ իր նոր ընկեր՝ ՖԻՖԱ-ի նախագահ «Ջոնի» Ինֆանտինոյից իր պատվերով պատրաստված «խաղաղության մրցանակը», նրա վարչակազմը հրապարակեց նույնքան շքեղ ազգային անվտանգության ռազմավարություն։ Այս համեմատաբար կարճ փաստաթուղթը ներծծված է Թրամփի և թրամփիզմի ոգով։ Այն սկսվում է բնորոշ համեստ պնդումով, որ նախագահը «մեր երկիրը և ամբողջ աշխարհը գրեթե դուրս է բերել աղետից»», - գրում է Մադդեն։
Նա նշում է, որ նույնիսկ եթե այս ռազմավարությունը մեծապես ձևակերպում է ԱՄՆ նախագահի և նրա վարչակազմի ներկայիս գործողություններն ու հայտարարությունները, այն պետք է հաշվի առնվի՝ որպես նախազգուշացում աշխարհին, և մասնավորապես Եվրոպային։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը