Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Քաղաքական
Քենիա աշխատանքային այցի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունն ու երկրների պատվիրակությունների արդյունավետ մասնակցության ապահովումը։
Անդրադարձ է կատարվել նաև համաժողովի շրջանակում փորձի փոխանակման և գործընկերության ամրապնդման հնարավորություններին։
Զրույցի ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական մարտահրավերներին արձագանքման և կայուն զարգացման ուղղություններով համատեղ նախաձեռնությունների խթանումը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը