«Ինտերի» երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Լիվերպուլին» (0-1)։
Միլանյան գրանդի կազմում արդեն առաջին խաղակեսի միջնամասում եղավ երկու հարկադրված փոփոխություն։ Նախ, վնասվածքի պատճառով 11-րդ րոպեին խաղադաշտից հեռացավ Հական Չալհանօղլուն, ապա 20 րոպե անց նույն ճակատագրին արժանացավ Ֆրանչեսկո Աչերբին։
Թուրք կիսապաշտպանի մոտ, ըստ նախնական տեղեկությունների, ախտորոշվել է մկանային լարվածություն, իսկ Աչերբիի վնասվածքը ավելի լուրջ է. իտալացի պաշտպանը վնասել է աջ ազդրի մկանը։
Դեռևս հստակ տեղեկություններ չկան խաղացողների ապաքինման հստակ ժամկետների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը