Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Սուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները 

Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև բռնություն է գործադրել նշված քննչական վարչության քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Ա.-ն, տեղեկանալով, որ եղբայրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հարցաքննության նպատակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, գնացել է նշված քննչական վարչության շենքի մոտ և, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ: Այդ ընթացում Ս. Ա.-ի եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը  դուրս է եկել վարչական շենքի դիմաց՝ փորձելով պարզել, թե ինչ է պատահել: Ս. Ա.-ն, սակայն, շարունակել է իր հակաիրավական վարքագիծը՝ հայհոյանքներ է հնչեցրել քննիչի հասցեին և  հարվածել նրա թիկունքին՝ այդ կերպ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կապված նրա օրինական ծառայողական գործունեության հետ։

Վերը նշված քննչական վարչության շենքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողը Ս. Ա.-ի հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով փորձել է բռնել նրան, սակայն վերջինս բռնություն է գործադրել նաև ոստիկանի նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո դիմել է փախուստի:

Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված