Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանեց Համբուրգ։
Ինչպես Համբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։
Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։
Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։
Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա էր մեկնել դեկտեմբերի 9-ին։ Վարչապետն այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ հռչակագիրը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru