Մեսսին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է MLS-ի ամենաարժեքավոր խաղացողը
Սպորտ
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի MLS-ի (Major League Soccer) մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող։ Նա դարձել է լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը արժանացել է այս մրցանակին երկու անընդմեջ մրցաշրջանում։ Մրցաշրջանի 28 խաղերում Մեսսին խփել է 29 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։
Մեսսին հաղթեց եզրափակչի մասնակիցներ Անդերս Դրեյերին, Դենիս Բուանգային, Էվանդերին և Սեմ Սարիջին՝ ստանալով ձայների 70.43%-ը: Մրցաշրջանի լավագույն խաղացողի քվեարկությունն անցկացնում են լրատվամիջոցների ներկայացուցիչները, խաղացողները և ակումբները:
Արգենտինացին ստացել է լրատվամիջոցների ձայների 83.05%-ը, խաղացողների ձայների 55.17%-ը և ակումբների ձայների 73.08%-ը:
38-ամյա Մեսսին նվաճել է իր կարիերայի 48-րդ գավաթը, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը