Բռնցքամարտիկներ Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Սպորտ
Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆայել Հովհաննիսյանը շատ ծանր մենամարտում հաղթել է Էկվադորի ներկայացուցչին ու կարիերայում առաջին անգամ դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Սա մեր հավաքականի երրորդ մեդալն է։
Դավիթ Չալոյանը վերադառնում է բռնցքամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակ։
4 տարի անց գյումրեցի մարզիկը կրկին կլինի պատվո հարթակին։ 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը նկատելի առավելությամբ հաղթանակի է հասել բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։
Սա Հայաստանի կիսաեզրափակչի չորրորդ ուղեգիրն է:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը