Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, BBC-ի հաղորդմամբ, հայտնել է, թե երբ է թոշակի անցնելու։
40-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Արարողության ժամանակ նա խոստովանել է, որ խաղալը իր համար գնալով դժվարանում է, բայց դեռ կարողանու է մոտիվացիա գտնել։
«Ես դեռ կիրք ունեմ ֆուտբոլի հանդեպ և ուզում եմ շարունակել։ Կարևոր չէ, թե որտեղ եմ խաղում՝ Մերձավոր Արևելքում, թե Եվրոպայում։ Ես միշտ վայելում եմ ֆուտբոլը և ուզում եմ շարունակել։
Դուք գիտեք, թե որն է իմ նպատակը։ Ես ուզում եմ նվաճել գավաթներ և հասնել կարիերայում 1000 գոլի։ Ես անպայման կանեմ դա, եթե վնասվածքներ չստանամ», - ասել է ֆուտբոլիստը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում