Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄ Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը Աճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներ «ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան #ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ «Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել «Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի «Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ Մաթևոսյան Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին 

Դիմում եմ ՀՀ այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից

Քաղաքական

Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քեզ զարմանք։ Պարզվում է` իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդելական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե` «Աննա Հակոբյանը»։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը:

«Ինչո՞ւ, որովհետև այս խանութի սեփականատերն իր նախաձեռնությամբ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսել է «Իմ քայլը» հիմնադրամի այն շահառուների համար, ովքեր առաջին քայլերն են անում բիզնեսի ոլորտում։ Բանախոսության ընթացքում սույն երիտասարդն, իհարկե, ոչինչ չասաց օրենքները շրջանցելու, ստվերային շրջանառության ձևերի, թերհայտարարագրումների, այլ անունով գործունեություն ծավալելու «օգուտների» և բազմաթիվ այլ մեքենայությունների մասին։

Նա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին. մի բան, որ անհնար էր մինչհեղափոխական Հայաստանում։

Մի խոսքով` նորմալ բանախոսություն։

Բայց պարզվում է, որ այս երիտասարդը նույնպես տառապում է «մի բան ասել, մեկ այլ բան անել» ախտով և 2024 թվականից խնդիրներ ունի օրենքի հետ, որովհետև թաքցրել է իր տնտեսական գործունեության իրական ծավալները և այլն։

Հետո եղավ Կառավարության հայտնի նիստը, խանութները փակվեցին, հետո բացվեցին, և այս պրոցեսներում ինձ հերթական անգամ վերագրվեցին դերակատարություններ միայն այն պատճառով, որ նշված անձը բանախոսել է մեր շահառուների համար, կամ նշված ընկերությունը նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս առիթով ուզում եմ մեկընդմիշտ տեղեկացնել, որ մենք չենք տիրապետում գործիքների, որոնցով կկարողանանք ստուգել՝ արդյո՞ք տվյալ բիզնեսը խնդիրներ ունի օրենքի հետ, թե՞ ոչ, ապա նոր միայն նվիրատվություն ընդունենք դրանից։ (Նույն տրամաբանությամբ, կարծում եմ, վարչապետի աշխատակզամն էլ գնումներից առաջ հետաքննություն չի անցկացրել այս խանութի՝ օրենքի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ)։

Հետհեղափոխական Հայաստանում ազնվությունը դեռևս նորաձև չէ և ոչ էլ` վարակիչ, և առավել ևս, կյանքի ու աշխատանքի ոճ չէ։ Եվ այնումանենայնիվ, դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն մի՛ փոխանցեք մեր ծրագրերին։

Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշե՛ք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել` ինչ թարմ «թակարդ» եք լարել իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։ Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արե՛ք՝ մերժե՛ք մեզ։

«Իմ քայլը» հիմնադրամի սիրելի՛ շահառուներ, որ մեր աջակցությամբ առաջին քայլերն եք կատարում բիզնեսի դաշտում, սա բանախոսություն չէ, և ես էլ, առավել ևս, բանախոս չեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ բիզնեսում էլ, ինչպես որ կյանքում, ամենաբարձր գին ունեցող բաժնետոմսը ազնվությունն է։ Ազնվությունն է, որ ձեզ կբերի հաղթանակներ, և հակառակը՝ անազնվությունն է, որ ձեզ կտապալի, անխուսափելիորեն կտապալի օրերից մի օր»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ ՄաթևոսյանԴուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ ՌուբինյանինԻրանի խորհրդարանի խոսնակը խոսել է Խամենեիի վիճակի մասինՈրևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր ԽաչատրյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներինTRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ ԿարապետյանԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունըՍերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա ԿարապետյանՉինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ ԳալստյանRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել ՈւկրաինայինDPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածըԱյնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար ՂազարյանFrance Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներինՕմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգիցՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվելՀնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ ՀակոբյանԹուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Ամենադիտված