ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
News.am-ը գրում է.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։
Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նշենք, որ մեր տեղեկություններով, կալանավորվածներից մեկը Մեղրիի մաքսակետի պետն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)