Սերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա Կարապետյան «Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ Գալստյան Այնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար Ղազարյան France Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը» ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներին Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը «88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվել Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավոր Մբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերը 

Բազմիցս ենք կանգնել անդունդի եզրին, բայց կարողացել ենք հաղթահարել. հուսանք` այս անգամ էլ այդ ուժը կգտնվի. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եղել են, եղել են Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ նույնօրինակ, նույնիսկ՝ անհամեմատ ավելի ծանր ու ճակատագրական ժամանակներ։ Բազմիցս ենք կանգնել անդունդի եզրին, բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել։ Հուսանք, որ այս անգամ էլ այդ ներքին ուժը կգտնվի՝ թեկուզ ծանրագույն ջանքերի, ցավալի կորուստների ու մեծ փորձությունների գնով։

Այս մտահոգ ու ճակատագրական օրերին արժե վերընթերցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ղազար Ջահկեցու (1737–1751) գրառած և, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն մշակած մի հին հայկական աղոթքը։ Ժամանակին ես այն պայմանականորեն անվանել էի «Ազատագրական աղոթք»՝ նրա խորքային իմաստային բովանդակությունից ելնելով։ Այս աղոթքը կարդալիս ակամայից այն տպավորությունն ես ստանում, կարծես գրվել է ոչ միայն անցյալի, այլև՝ հենց մեր օրերի համար։

«Մանավանդ ազգս Հայկազյան՝ մեղքերի պատճառով անարժան դարձած և օտարացած, մեղքերի հողմով փոշու պես ցանուցիր եղած երկրի երեսին՝ օտարասեռ ազգերի և ցեղերի մեջ:

Հայցում ենք ամենախնամ և ամենագութ Արարչից, որպեսզի կտրվածը դարձյալ բժշկի։

Եվ հոգու գրգանքով՝ իբրև թռչունը, որ ձագերին իր թևերի տակ է ժողովում՝ իր ամրածածուկ աջով վերստին հավաքելով հայերին նրանց վիճակված սեփական, բնիկ և հայրենի երկրի ու գավառների մեջ, վերանորոգի այնպես, ինչպես ստեղծել էր ամենասկզբում՝ պանծալի փառքով և բարգավաճող արդյունքով:

Ուժ տա, կազդուրի և հաստատահիմն դարձնի թագավորական ու հոգևոր ինքնիշխանությամբ և ամեն տեսակ բարիքներով:

Հաղթող և զորավոր դարձնի ճշմարտության բոլոր թշնամիների դեմ» (աշխարհաբարի փոխադրությունը իմն է՝ Ա.Ա.)։

Ահա և Ղազար վրդ. Ջահկեցու ինքնագիր մատյանից քաղված գրաբար բնագիրը (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 698, էջ 236բ).

«Մանաւանդ զազգս հայկազեան, զտարժանեալս եւ զվարատեալս մեղօք, զցրուեալս ընդ երեսս երկրի. իբրեւ զփոշի հոսեալ մեղաց հողմով ի յազգս եւ յազինս օտարասեռս:

Հայցեսցուք յամենախնամ եւ յամագութ Արարչէն.
զի որ եհատն դարձեալ բժշկեսցէ.
եւ գրգմամբ հոգուոյն, իբրեւ հաւ զձագս ժողովեալ ընդ թեւօք իւրովք, եւ ամրածածուկ աջովն իւրով հաւաքեալ վերստին ի սեփական, ի բնիկ եւ ի հայրենի երկիրս եւ ի գաւառս հայկական վիճակի, նորնորոգեսցէ իբրեւ զառաջնաստեղծն՝ պերճ փառօք եւ բարգաւաճեալ յարգասիւք.
կարողացուսցէ, կազդուրացուսցէ եւ հաստատահիմն արասցէ թագաւորական եւ քահանայական ճոխութեամբ եւ յամենայն որպիսութեամբ բարեաց.
յաղթող եւ զօրաւոր արասցէ ընդդէմ ամենայն ներհակաց ճշմարտութեան»:

Ցավոք, այս աղոթքի ամենավերջին, խիստ կարևոր նախադասությունը կից ներկայացված ֆիլմից դուրս է ընկել։

Հ.գ. Այս աղոթքը և զուգահեռ պատմական տեղեկությունները հրապարակված ու քննության են ենթարկված իմ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությունում (Երևան, 2003, էջ 189-193)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա ԿարապետյանՉինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ ԳալստյանRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել ՈւկրաինայինDPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածըԱյնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար ՂազարյանFrance Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներինՕմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգիցՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվելՀնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ ՀակոբյանԹուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ ՌուբինյանԱչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարանԻսպանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվելԹրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում«Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ ԿարապետյանՄիրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկանFigaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակըԻսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԹրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումReuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ
Ամենադիտված