Իրանը սպառնացել է հարվածել ամերիկյան բազաներին
Իրան
Իրանը պատրաստ է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաներին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարել Է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում:
«Բոլոր ամերիկյան բազաները և նրանց զինված ուժերը Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում կդառնան մեր օրինական թիրախը», - ընդգծել է խոսնակը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանի իշխանություններին աջակցել ցուցարարներին, եթե նրանց նկատմամբ բռնությունը շարունակվի: Նա նաև նախազգուշացրել է հնարավոր հարվածների մասին, եթե երկրի իշխանությունները շարունակեն աշխատել հրթիռային և միջուկային ծրագրերի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)