Քանի անգամ է Թրամփը խոստացել ավարտել Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում․ NYT
ԱՄՆ
Ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առնվազն 83 անգամ խոստացել էր Ուկրաինայում հակամարտությունն ավարտել 24 ժամում։ Հայտարարությունների նման քանակի մասին նշել են The New York Times-ի լրագրողները:
«Դա հեշտ է համեմատած որոշ այլ բաների հետ», - ասել է Թրամփը Վաշինգտոնում 2023 թվականի հունիսին: «Ես դա կանեի 24 ժամվա ընթացքում»:
2025 թվականի դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո Մար-ա-Լագոյում հանդիպել է ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Հանդիպման արդյունքներով Կիևը և Վաշինգտոնը նշել են, որ կարգավորման ծրագիրը գտնվում է ավարտի փուլում, սակայն հակամարտությունը դեռևս ավարտված չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)