Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում
Արտակարգ Պատահար
Հունվարի 3-ին՝ ժամը 00։17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդով փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած BMW մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։34-ին, մարվել՝ 00։59-ին: Այրվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)