«Առինջ Մոլ»–ից 46-ամյա տղամարդը «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հրդեհի հետևանքով «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Մայիս Հ․-ն է։
Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ Մայիս Հ․-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։10-ի սահմաններում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող թիվ 7 և 8 պահեստներում էլեկտրական մալուխների կարճ միացումից առաջացած հրդեհը մարելիս։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)