Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անդամակցել է World Boxing կազմակերպությանը
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) պաշտոնապես դարձել է World Boxing միջազգային կազմակերպության անդամ։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից ճանաչված World Boxing-ի գործադիր կոմիտեի նիստում քննարկվել և հաստատվել է Հայաստանի հայտը։
Այս որոշումընոր հնարավորություններ է բացում հայ մարզիկների համար։ 2026 թվականից սկսած՝ Հայաստանի ներկայացուցիչները իրավունք կստանան մասնակցելու այս հեղինակավոր կազմակերպության օրացույցային պլանով նախատեսված բոլոր մրցաշարերին։
Հիշեցնենք, որ World Boxing-ը ստեղծվել է՝ նպատակ ունենալով պահպանել բռնցքամարտը Օլիմպիական խաղերի ծրագրում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը