Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավոր Մբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերը Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչ Ավտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա «Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը Հարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները Հոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ Ռուբինյան Աչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարան «Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ Կարապետյան 

Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի նաև ստեղծագործ. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունները։ Ջերմուկում անցկացվող գալա-համերգին իրենց կատարումներով հանդես են եկել ընտրված 12 լավագույն մասնակիցները:

Կատարումներին հաջորդել է 12 մասնակիցներին՝ Նարե Մանգասարյանին, Նարինե Հարությունյանին, Արեգ Վարտանյանին, Անիկ Մարգարյանին, Գոհար Խաչատրյանին Նարեկ Ստեփանյանին, Էլիզա Կրկորյանին, Կարինե Թադևոսյանին, Հայկ Հայրումյանին, Արաքսյա Բարսեղյանին, Մարիամ Հակոբյանին և Տիգրան Խաչատրյանին մրցանակների հանձնման արարողությունը: Լավագույն մասնակիցներից բացի, դրամական պարգևներ են ստացել նաև մասնակիցների ուսուցիչներն ու ուսումնական հաստատությունները:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

Մրցանակաբաշխության արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհակալություն հայտնել և շնորհավորել բոլորին գեղեցիկ երեկոյի առիթով: Վարչապետն իր խոսքում նշել է, որ դպրոցականների, ուսանողների շրջանում այս մրցանակաբաշխության անցկացումը միտված է Հայաստանի Հանրապետության մասին պատկերացումների գծագրմանը: «Մենք քաղաքական մակարդակում շատ ենք խոսում, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացած, ժողովրդավարական, բայց այդ ամենի թիկունքում կա մի շատ կարևոր գործոն՝ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի նաև ստեղծագործ, որովհետև իմ նշած բոլոր գործոնները, այնուամենայնիվ, իրենց հետևում պահանջում են, ակնկալում են ստեղծագործական աշխատանք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդրումներ արվեն հանրակրթության մակարդակում և արտադպրոցական կրթության մակարդակում և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին զուգահեռ, ծրագիր կիրականացվի նաև արվեստի դպրոցներում, մասնավորապես՝ երաժշտական դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, գույքով ապահովման ուղղությամբ, որպեսզի ավելի շատ աշակերտներ հնարավորություն ունենան ստեղծագործել:

Վարչապետը հավելել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ կարևոր հնարավորություն ենք բացել և բացում մասնավոր ոլորտի համար: Այստեղ արդեն կային արվեստի կենտրոններ, որոնք մրցանակներ շահեցին: Մենք քաջալերում ենք դա և ուզում եմ նաև ընդգծել, որ համընդհանուր հայտարարագրման համակարգով, այդ թվում՝ սոցիալական կրեդիտների հսկայական միջոցներ դեպի այդ գործունեության տեսակը ուղղորդելու հնարավորություն ենք ստեղծել: Եվ ես համոզված եմ՝ այդ հնարավորությունները, այն, ինչ մենք անում ենք և այն ինչ մենք ասում ենք, անպայման իր հետ կբերի նոր մարդիկ, նոր ձայներ, նոր երգեր, նոր ստեղծագործություններ: Կարևոր է, որ այս փառատոնը և այս մրցույթը կոնկրետ վերաբերում է հեղինակային երգին, այսինքն՝ նրանց, ովքեր ստեղծում են այդ երգերը և կատարում են այդ երգերը: Կարծում եմ՝ երկու տարվա արդյունքներով շատ կարևոր քայլեր ենք արել: Այդ քայլերը պետք է շարունակենք և անպայման ամեն տարի այս ձևաչափով մրցույթ կանցկացնենք, կհանդիպենք, կխոսենք, կքաջալերենք և կխրախուսենք ստեղծագործելը Հայաստանի Հանրապետությունում»։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին, ինչպես նաև շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով, համոզմունք հայտնել, որ Ամանորի բարձր տրամադրությունը համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և զարգացնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ ՌուբինյանԱչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարանԻսպանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվելԹրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում«Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ ԿարապետյանՄիրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկանFigaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակըԻսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԹրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումReuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձըՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համարՏիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասինԼոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՀոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջՀայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
Ամենադիտված